ԻՄ մայրիկին [Իմ բարեմաղթանք Մայրիկին և Իմ մայրիկի գովքը]

Իմ մայրիկին բարեմաղթանք 

Ես շատ եմ Սիրում քեզ մայրիկ ու պինդ գրկում եմ  քեզ։Ես շատ եմ կարոտում, երբ դու լինում ես մեկօրյա աշխատանքի։ Շատ եմ ուզում քեզ գրկել։ Միշտ, երբ նեղանում էի քեզանից, միշտ ուզում էի քեզ ասել, որ դու իմ սերն ես, երբ դու չկաս, իմ ուրախությունն էլ չկա, երբ դու կաս, իմ ուրախությունը այնքան լիուլի է, որ ես քեզ ուզում եմ գրկել և բաց չթողնել, իմ մայրիկ։ Ես միշտ ուզել եմ քեզ հետ լինել, ես միշտ նեղվել եմ, երբ դու միայնակ ես գնացել մի տեղ։ Ես շատ եմ սիրում քեզ, իմ մայրիկ ու շատ կարոտում։ Դու իմ բարի մայրիկն ես, որը միշտ պատրաստ է ինձ օգնել ամեն մի բանում  և երբ ես լինում եմ դժվարության մեջ, դու ինձ օգնում ես։ Ես ուզում եմ մի քիչ էլ քեզ օգնել, մայրիկ։ Ես քեզ համար եմ գրել  այս տողերը։ Դու իմ բարի հրեշտակն ես, ես միշտ դա ուզում էի ասել, բայց չէի կարողանում։💖😊

Իմ մայրիկի գովքը

Մայրիկ, դու շատ ուրախ աղջիկ ես, ես միշտ երազել եմ քեզ նման լինեմ քեզ նման բարի և  գեղեցիկ։ Ես միշտ սիրել եմ քեզ ու կշարնակեմ սիրել ։ Դու իմ մայրիկն ես բարի և խելացի, ես շատ եմ սիրում քեզ և ուզում եմ ասել, որ դու միակն ես ինձ համար՝ այսպես բարի և խելացի։😊🦋

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *