Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

սիրելի մաս:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

21.11.21

Lesson 2

May Modal Verb-ը արտահայտում է թույլտվություն, հնարավորություն-հավանականություն և ցանկություն։

Թույլտվություն՝ May I go to the bathroom?

Հնարավորություն-Հավանականություն՝ She may come to stay with us. Նա կարող է գալ մեզ հետ մնալու։

Ցանկություն- May God bless you. Թող Աստված քեզ օրհնի։

Ուշադիր՝ Can I…? Տարբերությունը հետևյալն է` Կարո՞ղ եմ… (ի նկատի ունենք ֆիզիկապես կարողություն)

Over-վրայով

out of-միջից՝ դեպի դուրս

into-դեպի ներս

through-միջով

up-վերև

down-ներքև

Եղնիկը
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1907թ.
Դսեղ

11.11.21

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ծաղկազար- մարգագետնում ամբողջ ամառ անընդհատ աշխատում էր և ձմռան պաշար հավաքում։ Իսկ ճպուռը թրևում էր անհոգ և չէր մտածում, որ ձմեռ կգա։ Աշնան վերջին սոված ճպուռը անհամարձակ մոտեցավ մրջյունին և խնդրեց օգնել։

Ըստ տեքստի բնութագրի՛ր

Մրջյունին-աշխատող

Ճպուռին-անհամարձակ

Բառակապակցություններն արտահայտի՛ր մեկ բառով։

Ծաղիկներով զարդարված-Ծաղկազարդ

Կապույտ աչքերով-Կապուտաչյա

Գրքերի պահարան-Գրապահարան

Սուր ծայր ունեցող-Սրածայր

Շեկ մազերով-Շիկահեր

Ծաղկազարդ բառը բաժանի՛ր բաղադրիչների և դրանցից որևէ մեկով նոր բառ կազմի՛ր։

Երկու շարքի արմատներն այնպես միացրու, որ բարդ բառեր ստանաս։

Մայր   – ՄայրաՔաղաք

Հյուր   – ՀյուրաՍենյակ

Երկար  -ԵրկարաՊոչ

Բառ  – ԲառաՏետր

Տետր

Պոչ

Քաղաք

Սենյակ

Ո՞ր բառն է միանալով հույս արմատին, նոր բառ կազմում։

-ալի․ -ություն, -ենի, -ելի

Ո՞ր բատն է բարդածանցավոր։

Մայրաքաղաք

Երթուղային

Հայրենասեր

նկարչություն

Ընդգծված բռերից ո՞րը չի գործածված փոխաբերական իմաստով։

Երբ քամին դադարեց, ծաղիկները արթնացան գիշերային քնից։

Վաղորդյան ցողը հանգստացնելու տեղ խնդրեց ժպտերես ու հյուրընկալ ծաղիկներից։

Գրի՛ր տրված բառերի հոմանիշներն ու հականիշները։

Երանգ- գույն, անգույն

Շողալ -փայլել, անփայլ

Վառել – այրել, հանգչել

Շատ -առատ, քիչ

10.11.21

Դարձվածքների բառարանից օգտվելով բացատրի՛ր տրված դարձվածքները։

Հոնքերը կիտել-նեղանալ

թև տալ-օգնել

Զգալ ինչպես ձուկը ջրում-վստահ լինել

գլխին սառը ջուր լցնել-զարմանալ

փեշի քարերը թափել-ներել

Եթե բառերը ճիշտ առանձնացնես, շուտասելուկը կկարդա՛ս։

Սա ասի նա կանի, նա ասի սա կանի:

Բառակապակցությունները ճի՛շտ դասավորիր և կարդա՛ թաքնված ժողովրդական առածը։

Խնձոր պոկելիս, միտքդ բեր, ամեն անգամ, ծառ տնկողին։

Խնձոր պոկելիս, ամեն անգամ միտքդ բեր ծառ տնկողին։

Կարդա՛ և գուշակի՛ր հանելուկի պատասխանը։

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

– լավշ

Հոմանիշների բառարանից օգտվելով գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շտապ-արագ

գողտրիկ-թաքուն

առատ-շատ

ջինջ-խաղաղ

աննման-չկրկնվող

պերճ-շքեղ

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր և բառակապակցություններ ստացիր։

ճանապարհ-քարքարոտ ճանապարհ

պարտեզ-ոսկեգույն պարտեզ

աքլոր- աքլոր

ջուր-պղտոր ջուր

գետ-վարար գետ

աշուն-գունազարդ աշուն

եղանակ-հեքիաթային եղանակ

Գտի՛ր և առանձնացրո՛ւ բառերում թաքնված արմատները։

Գեղեցկատես-Գեղեցիկ, տես

գունապնակ-գույն, պնակ

մտասույզ-սույզ

մրգահյութ-միրգ, հյութ

ժպտերես-ժպիտ, երես

փշածածկ-փուշ, ծածկ

Տրված արմատները միացնելով բարդ բառեր կազմի՛ր։

վարդ+ գույն=վարդագույն

ժպիտ+ դեմք=ժպտադեմ

քաղցր + համ=քաղցրահամ

կես + օր=կեսօր

մեծ+հասակ=մեծահասակ

բարձր +ձայն=բարձրաձայն